07/02/2015 09:14
Էներգետիկայի նախկին նախարարը լուրջ վարկ է վերցրել «Նաիրիտի համար», բայց նպատակին չի ծառայեցրել
«Հրապարակը», հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ բավական «նուրբ» իրադրություն է առաջացել «Նաիրիտի» շուրջ։ Էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը ժամանակին լուրջ վարկ է վերցրել գործարանն աշխատեցնելու համար, սակայն վարկը նպատակային չի ծախսվել։
«Անգամ աուդիտ չի արվել, չի հաշվարկվել՝ հնարավո՞ր է գործարանն աշխատեցնել և ինչ գումարով, այդ իսկ պատճառով 200 մլն-ի մոտ վարկը «հալվել-մաշվել գնացել է»։ Այսօր նոր փորձ է արվում աուդիտ իրականացնել՝ կրկին վարկ վերցնելու և գործարանն աշխատեցնելու համար, սակայն 2-րդ անգամ «նույն տողով» վարկ ստանալու հնարավորությունը սահմանափակ է»,-գրել է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: