07/02/2015 19:19
Արտակ Խաչատրյանին ծեծված ու անգիտակից թողել են տան դիմաց և փախել
Aysor.am-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ մոտ մեկ ժամ առաջ անհայտ անձինք ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանին ծեծված վիճակում թողել են իր տան առջև ու փախուստի դիմել։
Նշենք, որ այսօր առավոտյան Արտակ Խաչատրյանի հարազատներն ու ընկերները հավաքվել էին Կառավարության առջև և պնդում էին, որ Ա. Խաչատրյանին առևանգել են: Հավաքվածները պահանջում էին գտնել և պատժել մեղավորներին:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ-ականը եղել է անգիտակից վիճակում, և շտապ տեղափոխվել է Մալաթիա ԲԿ, որտեղ հետազոտվելուց հետո պարզ կդառնա՝ կա՞ արդյոք վիրահատական միջամտության կարիք:
Հիշեցնենք, որ ըստ Խաչատրյանի հարազատների՝ նրան առևանգել են փետրվարի 7-ի առավոտյան՝ Տոլստոյի փողոցից։ Առևանգողները եղել են 3-ը՝ դիմակավորված և զինված։