09/02/2015 13:55
Բողոքի ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Ոստիկանություն
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները ուղևորվում են դեպի ՀՀ Ոստիկանություն: Այս մասին հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը` հորդորելով հավաքվածներին արդարության պահանջը հնչեցնել Ոստիկանության մոտ, նաև ցույց տալ միասնականությունն ու այն, որ յուրաքանչյուրը հետևողական է լինելու այս հանցագործության բացահայտմանը:
Ակցիայի մասնակիցների թվում են ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահան Բաբայանը, Արամ Մանուկյանը և այլք:
Հիշեցնենք, «Բոլորս Արտակ ենք» բողոքի ակցիայի մասնակիցները դատապարտում են քաղակտիվիստ Արտակ Խաչատրյանին դաժան ծեծի ենթարկելը ու պահանջում շուտափույտ բացահայտում: