09/02/2015 13:42
Ա. Մանուկյան. Սա ակնհայտ իշխանական ձեռագիր է
«Գալիս են, կատարում եմ իրենց գործն ու հեռանում են` ոչ մի պահանջ չներկայացնելով: Անկհայտ իշխանության ձեռագիրն է»,- Կառավարության շենքի դիմաց ընթացող «Բոլորս Արտակ ենք» բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով բոլորովին վերջերս նույնատիպ հարձակման զոհ էր դարձել:
Պատգամավորի խոսքով` իշխանությունները չեն խորշում, չեն հրաժարվում նման մեթոդներից:
«Սա ակնհայտ իշխանական ձեռագիր է»,- հայտարարեց նա:
Ընդդիմադիր գործչի համոզմամբ` եթե գողերը իշխանությունում են, այսպես կլինի քանի դեռ պատասխան ու հակադարձում չկա:
«Այս մեթոդներն իրենց համար հարազատ են: Հանցագործները խորհրդարանում նստած են: Իրենք փող են սիրում, իշխանություն են սիրում և նրանք, ովքեր խանգարում են դրան` բռնության են ենթարկվում»,- հավելեց Արամ Մանուկյանը: