09/02/2015 14:41
Ֆիքսված են Արտակ Խաչատրյանին առևանգած մեքենայի գույնը, պետհամարանիշն ու մակնիշը
Արտակը որևէ կապ չի ունեցել և չունի քրեական հեղինակությունների, քրեաօլիգարխիկ աշխարհի հետ: Նա վերջին հինգ տարիներին հասարակական գործունեություն է ծավալում ու այստեղից մի հետևություն` ոճիրը կապված է Արտակի հասարակական գործունեության հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիխման ժամանակ ասաց «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ պայքարող «Կասեցում» նախաձեռնության անդամ, ծեծված Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ Արտակի վիճակը գնահատվում է կայուն ծանր:
«Եղբայրս վերակենդանացման բաժանմունքում է, նրա հիվանդասենյակը հսկում են ոստիկանները»,- ասաց Արտյոմ Խաչատրյանը:
Նա նշեց, որ իրենք ունեն մի ապացույց, որում հստակ ֆիքսված է Արտակին առևանգաձ մեքենայի պետհամարանիշը, գույնը, մակնիշը:
«Այսպիսով` պատկան մարմիններից մեր պահանջը հետևյալն է` կամ շուտափույթ բացահայտել հանցագործությունը և փրկել իրենց շատ քիչ մնացած համբավը, կամ չբացահայտելով ապացուցել, որ իրենք ուղղակի չեն ուզում դա անել»,- ասաց Արտյոմ Խաչատրյանը: