09/02/2015 13:24
Ցույցը մեկնարկել է. Այստեղ են Օսկանյանն ու Բաբայանը
Կառավարության շենքի դիմաց արդեն բազմամարդ է. մեկնարկում է «Մենք բոլորս Արտակ ենք» բողոքի ակցիան` ի նշան բողոքի ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանին դաժան ծեծի ենթարկելու առիթով:
Հիշեցնենք, որ Արտակ Խաչատրյանը, ով անհայտ անձանց կողմից առևանգվել էր փետրվարի 7-ին ու մի քանի ժամ շարունակ դաժան ծեծի ենթարկվել, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում:
Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների թվում են ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը, Վահան Բաբայանը և այլք: Ակցիան դեռ չի համակարգվում, հավաքվածները պարբերաբար վանկարկում են «Ար-տակ» կամ «Ա-մոթ»:
Ցուցարարների ձեռքին են «Արտակ մենք քեզ հետ ենք», «Ես Արտակն եմ», «Ամոթ» գրառումներով պաստառներ: