09/02/2015 10:35
Նիկոլ Փաշինյան. Ո՛չ բռնությանը
«Կարծում եմ՝ ինքնին հասկանալի է, որ եթե գործող իշխանությունները շուտափույթ ջ համոզիչ կերպով չեն բացահայտում ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի դեմ տեղի ունեցած հրեշավոր հարձակումը, Վիլեն Գաբրիելյանի (Նավակը Ճոճող) դեմ նույնատիպ հարձակումը, բռնության մյուս դեպքերը, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է պնդել, որ դրանք կազմակերպել և իրականացրել են այն մարմինների ղեկավարները, որոնք պատասխանատու են նման դեպքերը կանխելու և բացահայտելու համար»:
Այս մասին Facebook-յան իր էջում գրառել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Եթե այս դեպքերին ու դրանց չբացահայտմանը չեն հետևում իրավակարգի համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի պնդել, որ բռնությունները կազմակերպվում են անձամբ Սերժ Սարգսյանի թույտվությամբ, թողտվությամբ, երբեմն էլ՝ ուղիղ, հասցեական հրահանգով: Ո՛չ բռնությանը»,- մասնավորապես գրառել է Ն.Փաշինյանը: