10/02/2015 11:19
Դեռ հայտնի չի, թե երբ Ա.Խաչատրյանին կտեղափոխեն հիվանդասենյակ
Արտակ Խաչատրյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները դժվարանում են ասել, թե երբ հնարավոր կլինի տեղափոխել նրան հիվանդասենյակ: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը:
Նա ասաց, որ բարեբախտաբար` դինամիկան դրական է, Ա.Խաչատրյանի առողջական վիճակը կայուն է, բարդություններ չկան: Բայց միևնույն ժամանակ դեռ հայտնի չէ, թե երբ նրան կտեղափոխեն հիվանդասենյակ:
Հիշեցնենք, «Կասեցում» շարժման ակտիվիստ Ա.Խաչատրյանին անհայտ անձինք առևանգել էին փետրվարի 7-ին, մի քանի ժամ շարունակ դաժան ծեծի ենթարկել: