10/02/2015 09:36
«Մերսեդեսի» փոխարեն՝ «Կալինա». Ռուսական արտադրության ավտոմեքենաների ներկրումն ավելացել է
«Հայկական Ժամանակы» գրում է. «Հայաստանում արդեն նկատվում է ավտոմեքենաների ներկրման աշխարհագրության փոփոխության միտում: ՀՀ մաքսային ծառայությունն արձանագրել է, որ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցելուց հետո ռուսական արտադրության ավտոմեքենաների ներկրումը սկսել է ավելանալ:
«2015-ի հունվար ամսվա վերլուծությունը ցույց է տալիս, որ պայմանավորված ԵՏՄ անդամակցությամբ, մեր քաղաքացիները հիմնականում գերադասում են ձեռք բերել հենց ԵՏՄ անդամ երկրներում ամբողջությամբ արտադրված մեքենաներ, թերևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՏՄ անդամ երկրներում ամբողջությամբ արտադրված, ինչպես նաև Միության ապրանքի կարգավիճակ ունեցող ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում»,- Մաքսային ծառայության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, ասել է մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանը»: