10/02/2015 10:54
Արոնյանը 6-րդ տեղում է
Գերմանական Բադեն-Բադենում ավարտվել է «GRENKE Chess Classic» շախմատային մրցաշարը: Վերջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է Արկադի Նայդիչի հետ: Պարտիան ոչ-ոքի է ավարտվել: Մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև:
7-րդ տուրի մյուս զույգերը. Կարլսեն – Բաքրո`½:½, Բարամիձե – Կարուանա` ½:½, Ադամս – Անանդ` 1:0
Այս պարտիայից հետո Արոնյանը վաստակեց 3.5 միավոր: Լրացուցիչ ցուցանիշենրով Արոնյանը զբաղեցրեց 6-րդ տեղը:
Վերջնական դրությունը.
1-2.Նայդիչ, Կարլսեն՝4.5
3-4.Կարուանա, Ադամս` 4.
5-6 Բաքրո, Արոնյան` 3.5
7. Անանդ` 2.5
8.Բարամիձե` 1.5