10/02/2015 15:04
Ռուսական զինվորական դատախազները կպաշտպանեն մեղադրանքն ընդդեմ Պերմյակովի
Ռուսական զինվորական դատախազությունը մասնակցելու է Գյումրիում հայկական ընտանիքի սպանության գործով դատական գործըթացին: Այս մասին, ըստ Интерфакс-ի, ասել է ՌԴ գլխավոր ռազմական դատախազ Սերգեյ Ֆրիդինսկին:
«Ես կարծում եմ, որ մասնակցելու ենք»,- ասել է Ֆրիդինսկին՝ պատասխանելով այն հարցին, արդյոք ռուսական զինվորական դատախազությունն այս գործում որպես մեղադրական կողմ ներկայանալու է, թե ոչ:
Նա նշել է, որ գլխավոր զինվորական դատախազությունը պատրաստ է դրան: «Մեղադրանք ներկայացված է թե մեզ մոտ, թե Հայաստանում, դրա համար հիմա տեղի է ունենում համատեղ աշխատանք, կհասնենք դատարան, կորոշենք՝ ինչպես վարվել»,- ասել է գլխավոր զինդատախազը:
Ըստ ՌԴ գլխավոր զինդատախազի՝ քննության ավարտին կորոշվի՝ որ դատարան հանձնել գործը:
«Վերջին հաշվով, ՌԴ Բարձրագույն դատարանը իրավունք ունի որոշել իրավազորության խնդիրը առանձնահատուկ դեպքերում․ վերջնական որոշում դեռ ոչ ոք չի ընդունել»,- ասել է նա:
Միաժամանակ զինդատախազը չի հստակեցրել, թե երբ կավարտվի գործի քննությունը: