11/02/2015 15:18
Լևոն Հայրապետյանի տնային կալանքը կրկին երկարաձգվեց
Մոսկվայի դատարանը ազգությամբ հայ գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքը երկարաձգել է մինչև ապրիլի 15-ը:
Այս մասին գրում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ, ով այս պահին առողջական խնդիրների պատճառով գտնվում է տնային կալանքում:
Լրատվականն ընդգծում է, որ այս կերպ դատարանը մերժեց Լ. Հայրապետյանի փաստաբանի բողոքը, որով նա պահանջել էր ազատ արձակել իր պաշտպանյալին:
Նախորդող հրապարակում՝ Մոսկվայի դատարանը կքննի Լևոն Հայրապետյանի բողոքը