12/02/2015 20:11
ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքերը
Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը:
Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 5 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 74-րդ տեղը: Բեռնար Շալանդի գլխավորած ընտրանին ունի 470 (470,06) վարկանիշային միավոր` նախորդ 436-ի փոխարեն: Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ հորիզոնականները` Պորտուգալիա՝ 7, Դանիա՝ 28, Սերբիա՝ 39, Ալբանիա՝ 63:
Աշխարհի ուժեղագույն հավաքականի կոչումը շարունակում է պահպանել Մունդիալ-2014-ի չեմպիոն Գերմանիայի հավաքականը: Երկրորդ հորիզոնականում աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի հավաքականն է, լավագույն եռյակը եզրափակում է Կոլումբիայի հավաքականը:
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակ, առաջին տասնյակ`
Գերմանիա - 1729 միավոր
Արգենտինա - 1534
Կոլումբիա - 1456
Բելգիա - 1430
Հոլանդիա - 1385
Բրազիլիա - 1333
Պորտուգալիա - 1189
Ֆրանսիա - 1168
Ուրուգվայ - 1146
Իսպանիա - 1144