12/02/2015 11:32
Նորմանդյան քառյակի առաջնորդների բանակցություններն ավարտվել են
Մինսկում նորմանդյան քառյակի առաջնորդների բանակցություններն ավարտվել են: Այս մասին հայտնում են «Ռիա Նովոստին»:
Հանդիպման արդյունքներով՝ նախատեսված է Դոնբասում հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթի ստորագրում՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի առաջնորդների և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ:
Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստիի» աղբյուրը, Ուկրաինայի հարցով բանակցություններում նորմանդյան քառյակը հսկայական առաջընթացի է հասել, փաստաթուղթը, որ պետք է ստորագրվի, համաձայնեցված է 80 տոկոսով:
«Փաստաթուղթը 80%-ով համաձայնեցված է, այն պարունակում է 10 կետ»,-լրատվամիջոցին ասել է աղբյուրը:
Ստորագրումից հետո փաստաթուղթը կուղարկվի կոնտակտային խմբին: