12/02/2015 09:05
Արագածոտնի մարզպետի շուրջ հերթական սկանդալն է հասունանում
«Հրապարակի» փոխանցմամբ՝ հերթական սկանդալն է հասունանում Արագածոտնի մարզպետի շուրջ: «Առողջապահության նախարարության մարզպետարանի առողջապահության վարչությունում ստուգումների արդյունքում հայտնաբերված բացթողումների հետքերը տարել են դեպի Աշտարակի բժշկական կենտրոն, և կենտրոնի ղեկավարությունը ջրից չոր դուրս գալու համար հայտարարել է, թե առանց մարզպետ Սարգիս Սահակյանի իմացության ոչ մի քայլ չեն արել:
Մոտ մեկ տարի առաջ էլ մարզպետարանի կրթության և սպորտի վարչության նախկին պետ Պարգև Համբարձումյանը ստուգումների արդյունքում ոչ միայն հրաժեշտ տվեց պաշտոնին, այլև ազատությանը. նա անցած փետրվարից կալանավորված է՝ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին կետի հատկանիշներով` պաշտոնեական դիրքը չարաշահելը: Համբարձումյանը, ըստ որոշ լուրերի, վերջերս սկսել է խոսել մարզպետի և այլ վարչության պետերի դեմ, տվել է նաև առողջապահության վարչության անունը»,- գրել է թերթը: