12/02/2015 18:16
2015-ին զբոսաշրջային ոլորտում սպասվում է 10 տոկոսից ավելի աճ
2015 թ.-ին զբոսաշրջության ոլորտում ակնկալում ենք 10 տոկոսից ավելի աճ: Այսօր այս մասին կառավարությունում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ հավելելով, որ 2015 թ.-ին զբոսաշրջային ծառայությունների զարգացման, դիվերսիֆիկացման համար ներդրվելու է 188 մլն դրամ:
«Ծրագիրն այս տարի առավել հատկանշական է, քանի որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված մեծածավալ միջոցառումներ են տեղի ունենալու»,- ասաց նախարարը և նշեց, որ զբոսաշրջային ընկերությունները և հյուրանոցային տնտեսություններն առավել ուշադիր պետք է լինեն այս հարցում:
2014 թվականին Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջության ոլորտի 11,3 տոկոսի աճ, զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 1 միլիոն 200 հազարը: