12/02/2015 12:15
Պուտինը վերադարձել է «նորմանդական քառյակի» բանակցություններին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերադարձել է «նորմանդական քառյակի» բանակցություններին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բանակցություններին մասնակցում են նաև ՌԴ, Ուկրաինայի և Գերմանիայի արտգործնախարարները: Նաև` ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Հայդի Թալյավինին է միացել դրանց:
Աղբյուրը հիշեցնում է, որ բանակցությունները շարունակվում են ավելի քանի 14 ժամ: