12/02/2015 17:35
Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին մեղադրանք է առաջադրվել. Նա ձերբակալվել է
2014 թվականի դեկտեմբերի 26-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայող Արսեն Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել է, նա ձերբակալվել է: Այս մասին գրում է APA-ն՝ նշելով, որ նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով:
Ադրբեջանական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ զինծառայողն, իբրև թե, խոստովանել է, որ հակառակորդի կողմն է անցել հրամանատարի հանձնարարությամբ՝ ականապատման աշխատանքներ կատարելու նպատակով:
Նշենք, որ հունվարին ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ Արսենը սահմանն անցել է ինքնակամ՝ չդիմանալով «հայկական բանակում տիրող բարքերին»: Հաղորդվում էր նաև, որ նա ցանկություն է հայտնել տեղափոխվել երրորդ երկիր:
Այսպիսով՝ Ադրբեջանի անգամ պաշտոնական գերատեսչությունն, այս դեպքի վերաբերյալ շատ հակասական վարկածներ է ներկայացնում:
Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանի ադրբեջանական կողմում հայտնվելու օրն Արցախի ՊԲ-ն հայտարարել էր, որ նա՝ հանդիսանալով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: