13/02/2015 09:38
Գեղամյանն ու Խոսրով Հարությունյանը նախագահին խնդրել են ներել Ծառուկյանին
«Հայկական ժամանակը», հղում անելով իր աղբյուրներին, գրել է. «ՀՀԿ խորհրդի անդամները երեկ կատարյալ շոկի մեջ են եղել Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը լսելուց հետո։ Ելույթից հետո առաջինը ուշքի է եկել Արտաշես Գեղամյանը, ով Սերժ Սարգսյանին խնդրել է ներել Գագիկ Ծառուկյանին։
Նույն բանն ասել է նաև Խոսրով Հարությունյանը։ Իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ իրենք միշտ ներողամիտ են եղել, զգուշացրել են, բայց Ծառուկյանն իրոք անցել է սահմանները»։