13/02/2015 10:10
Ուրիխանյան. Այլևս հանուն էթիկայի զսպվածության կանոնները խախտվելու են
«Ամեն ինչ ասվելու է: Այլևս հանուն էթիկայի զսպվածության կանոնները խախտվելու են»,- Aysor.am-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը:
Որակելով ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի երեկվա ծրագրային ելույթը իբրև «ջղագրգիռ ապաքաղաքական ռազբորկա հիշեցնող պոռթկում», պատգամավորն ավելացրեց.
«Ոչ մի խոսք չասվեց սովից, դարդից ու ցավից տառապող ժողովրդի մասին, փոխարենը այն մարդու հասցեին, ով հավասարակշռված ու չափավոր գործողություններով բարձրացնում է հենց հուսահատված ժողովրդի խնդիրները»:
Ըստ այդմ էլ, տեղեկացրեց նա, այսօր ժամը 12-ին հրավիրված ԲՀԿ քաղխորհրդի նիստից հետո ամեն ինչ կասվի: