14/02/2015 09:29
Կոլերով. Մոսկվան չի կարող սատարել օլիգարխի
«Ռեգնում» լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր, ռուս վերլուծաբան Մոդեստ Կոլերովը թերթի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ է ունենալ Կրեմլի աջակցությունը: Չէ՞ որ նա Կրեմլում, ըստ Ձեզ, աջակցություն էր փնտրում, ասել է. «Ոչ, չի կարող: Եթե խոսքը հարգված քաղաքական գործչի մասին է, բարեգործի, բիզնեսմենի, ապա խնդիրներ չեն կարող լինել: Բայց եթե անձը ձևավորում է ընդդիմություն, պետք է հստակ, հանգամանալից և կոնկրետ տեղեկացնի, թե ո՞րն է այն այլընտրանքը, որն ինքն իր թեկնածությամբ է առաջարկում: Մենք այդ հարցի հստակ պատասխանը նրանից չենք լսել: Մոսկվան Հայաստանում չի կարող սատարել օլիգարխի, օլիգարխի հետ կապված ընդդիմության»: