14/02/2015 12:53
Հրաչյա Հարությունյանն ազատ չի արձակվել
Ռուսաստանում 2013 թ. 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանը ազատ չի արձակվել: Այդ մասին իր Facebook-յան էջում հայտարարել է Հ. Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը՝ հերքելով տարածված լուրերն այն մասին, թե Հարությունյանն ազատ է արձակվել:
«Բոլորին ուզում եմ տեղյակ պահել, որ ինչ-որ հիմար լուրեր է տարածում, թե Հրաչյան ազատ է արձակվել: Փաստում եմ՝ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Երբ նման բան լինի, առաջինը ես կտեղեկացնեմ բոլորին այդ մասին», -գրել է Լիլիթ Հարությունյանը: