«Պրոբացիոն ծառայությունը գալիս է այս երկրի քրեական քաղաքականությունը բարելավելու»

14/02/2015 12:06

«Պրոբացիոն ծառայությունը գալիս է այս երկրի քրեական քաղաքականությունը բարելավելու»


ՀՀ-ում Պրոբացիոն ծառայության ներդրման, դրա հետ կապված խնդիրների ու սպասվող արդյունքների վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցերին պատասխանել է  ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը:

-Այս տարվա կեսից Հայաստանում նախատեսվում է գործարկել պրոբացիոն ծառայության պիլոտային տեղամասեր: Սակայն պրոբացիոն ծառայության հայեցակարգը դեռ չի ներկայացվել ո'չ ՀՀ Կառավարության, ո'չ էլ ԱԺ հաստատմանը: Բարեփոխումների ներկայիս ընթացքից դատելով, որքանո՞վ եք իրատեսական համարում, որ այս տարի մենք ի վերջո կանենք առաջին գործնական քայլն այս ծրագրի իրագործման Ճանապարհին:

-Բարեփոխումների 2012-16 թթ ծրագրում հստակ գրված է. «ստեղծել քրեակատարողական համակարգից անկախ պրոբացիոն ծառայություն»: Ուզի թե չուզի կառավարությունը պետք է այս ուղղությամբ միջոցներ ձեռնարկի: Եվ դրա համար կան նպաստավոր պայմաններ` մենք ունենք ԵԽ գործուն աջակցությունը, մեզ տրամադրվել են միջազգային փորձագետներ այս ծրագրի իրականացման համար, ինչպես նաև կա լոկալ խումբ, որն աշխատում է այս իրավական ակտերի նախագծերի մշակման ուղղությամբ:

Այսօր շրջանառության մեջ կա դրված «Պրոբացիայի ծառայության հայեցակարգը»: Շահագրգիռ մարմինների կողմից արդեն ստացվել են կարծիքներ, և առաջիկայում երևի արդեն կունենանք կառավարության համապատասխան որոշումը: Բայց միևնույն ժամանակ, դրան զուգահեռ կա օրենքների նախագծերի փաթեթ: Դա Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունն է, Պաշտոնատար անձանց վարձատրության վերաբերյալ օրենքի փոփոխությունն է, որը պետք է կարգավորի պրոբացիոն ծառայության համակարգի վարձատրության հարցերը, դա առանձին օրենքի նախագիծ է, որը կկոչվի «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» օրենք, Քրեակատարողական օրենսգրքում նախատեսվելիք փոփոխություններն են: Հետագայում մենք չենք կարող կանխատեսել, թե ինչ կլինի, բայց համապատասխան դրույթներ կնախատեսվեն նաև  նոր Քրեական օրենսգրքի նախագծում: Այս առումով կարող ենք ասել պրոբացիայի ծառայության որոշակի ելևէջներ արդեն կան: Օրինակ` նոր խափանման միջոցների ձևով: Դրանք կլինեն նոր ՔԴՕ նախագծում: Այս նախագիծը, գիտեք, ԱԺ-ից հետ կանչվեց: Այն արդեն իսկ իր մեջ պարունակում էր 2 նոր այլընտրանքային խափանման միջոց` դա վարչական վերահսկողությունն է և տնային կալանքը, որը ևս հետագայում կկատարի Պրոբացիոն ծառայությունը:

Բայց ավելի մանրամասն ֆունկցիաները, որ պիտի իրականացնի Պրոբացիոն ծառայությունը ՔԴՕ նախագծում չկա: Օրինակ` զեկույց տալ դատարանին կամ վարույթն իրականացնող մարմնին` կոնկրետ ամբաստանյալի կամ կասկածյալի վերաբերյալ նրա խափանման միջոցի ընտրության համար կամ հետագա պատժատեսակի ընտրության վերաբերյալ: Սրանք պրոբացիոն ծառայողի կարևոր ֆունկցիաներից են, որոնք առայժմ նախագծված փաթեթում չկան: Ո’չ ՔԴՕ, ո’չ մեր կողմից մշակված նախագծերում սրա մասին դեռևս չի խոսվում:

-Չկա ՞արդյոք մտավախություն, որ այս զեկույցներում չի արտացոլվի օբյեկտիվ իրականությունը: Եվ այս պարագայում Պրոբացիոն ծառայությունը չի դառնա մեղադրանքի կողմին ծառայող լրացուցիչ մարմին, որի օգնությամբ քննիչները կհիմնավորեն անձին անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը: Կա՞ արդյոք գործուն միջոց, որով կբացառվի նման հնարավորությունը:

-Տեսեք, այսօր ո՞վ է ներկայացնում զեկույցը դատարանին` քննիչը, ոստիկանությունը: Դա  զեկույց չէ, ավելի շուտ կարծիք է, որի մեջ գրվում է` մարդը ամուսնացած է, 2 երեխա ունի և այլն: Այս ինֆորմացիան ավելի մասնագիտական տեսանկյունից կհավաքագրի Պրոբացիոն ծառայությունը, որի մեջ կլինի հոգեբան, սոցիալական աշխատող, որը կգնա այդ անձի շրջապատը կնայի, աշխատանքի մասին ինֆորմացիա կհավաքի, կհասկանա այս մարդը որքանով է վտանգավոր, կամ որքանով կվատանա իրավիճակը, եթե նա աշխատանքից զրկվի և այլն: Այս ամենը արդեն պրոֆեսիոնալ կերպով կկատարի Պրոբացիոն ծառայությունը:
Հիմա արվում է ձեռքի հետ: Ձեռքի հետ ինֆորմացիա են հավաքում, ձեռքի հետ ներկայացնում դատարան, դատարանն էլ ձեռքի հետ նայում է:

-Հաշվի առնելով ՀՀ դատարանների կողմից կիրառվող կալանքի ու ազատազրկման հետ կապված պատիժների մեծ քանակը, որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ Պրոբացիոն ծառայության ներդրմամբ ՀՀ դատավորներն ու դատախազները կսկսեն իրենց գործելակերպը համապատասխանեցնել մինչդատական կալանքի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռներին ու ԵԽ հանձնարարականներին:

-Ցանկացած նորը իր մեջ ռիսկեր է պարունակում, այդ թվում նաև` կոռուպցիոն ռիսկ: Բայց այսօր ասել, որ մենք ստեղծում ենք Պրոբացիոն ծառայություն, որը կլինի երրորդ օգնող օղակը վարույթ իրականացնող մարմնի համար, որ մարդուն կալանավորեն, բնավ ոչ: Նպատակը դա չէ: Միջոցառումները, օրենսդրական կարգավորումները, որ մենք մշակում ենք, ուղղված են նրան, որ Պրոբացիոն ծառայությունը գալիս է այս երկրի քրեական քաղաքականությունը բարելավելու համար: Պատժողական քրեական արդարադատությունից դեպի վերականգնողական քրեական արդարադատություն անցում կատարելու համար: Հիմա եթե այս սուբյեկտների վրա կհիմնվի մի ինչ-որ կոռուպցիոն բուրգ, այդ ռիսկից որևէ մեկս ապահովագրված չենք: Ասել, որ կստեղծվի մի ինչ-որ նոր կառույց, որը լրացուցիչ կհիմնավորի կալանավորումը, այսօր պետության համար սկզբունքային մեծ խնդիր չէ: Միևնույն է այսօր էլ այդ վիճակը կա` վարույթ իրականացնող մարմնի դատարան ներկայացրած դիմումների մոտավորապես 80-90%-ը բավարարվում է` առանց որևէ լրացուցիչ հիմնավորումների: Այսինքն, եթե պետությունը ուզում է շարունակել այս տեմպերով, բնավ էլ անհրաժեշտություն չունի ստեղծելու իրեն արդարացնող ինչ-որ նոր կառույց:

Մանավանդ, մենք դեռ չենք ակնկալում, որ ստեղծվելիք պրոբացիոն ծառայության ծառայողը հենց առաջին օրվանից սկսելու է զեկույցներ ներկայացնել: Դեռևս քննարկվում է` ինչ զեկույց է տալու, տալու է թե ոչ, օրինակ, խափանման միջոցի համար, պատժի նշանակման համար: Այս մասին դեռ վաղ է խոսել, քանի որ դա կլինի միայն նոր ՔԴՕ ունենալուց հետո:

-Ի՞նչ հիմնական խնդիրներ կան այսօր և ի՞նչը կարող է խոչընդոտել Պրոբացիոն ծառայության ներդրմանը Հայաստանում:

- Պրոբացիոն ծառայության ներդրման համար անհրաժեշտ են լինելու մեծ ֆինանսական միջոցներ: Իհարկե, դրանք հետագայում կտնտեսվեն քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց քանակի նվազման հաշվին: Բայց, եթե պետությունն ի սկզբանե չներդնի այդ ֆինանսական միջոցները, ապա սա կարող է լուջ խնդիր հանդիսանալ պրոբացիայի ներդրման համար: Բացի այդ անհրաժեշտ է քաղաքական կամք հետագայում պրոբացիոն ծառայության համակարգից օգտվելու համար:

Այսինքն`անհրաժեշտ է, որ դատավորները, դատախազները, քննիչները չշարունակեն նախկին պես վերաբերվել և վստահեն պրոբացիոն ծառայողին, ձևավորվի մի նոր համակարգ, որը թույլ կտա անձին իր պատիժը կրել հասարակության մեջ: Այլապես ոչ մի բանի չենք հասնի, ուղղակի կլինի մի նոր ծառայություն, որը ոչ մի բանով օգուտ չի տա: Պարզապես պետք է գիտակցել, որ այս ծառայությունից առաջին հերթին օգտվում է վարույթ իրականացնող մարմինը, դատարանը, երբ որ մարդուն ուղարկեն ոչ թե ՔԿՀ, այլ Պրոբացիոն ծառայություն, օրինակ ` հասարակական աշխատանքներ կատարելու, կամ պատիժը պայմանական չկիրառվի, այլ անձը թողնվի պրոբացիոն ծառայողի վերահսկողությանը: 

Եթե դատարանները չհավատան այս նոր համակարգին, ոնց որ հիմա ասում են անչափահասների համար համապատասխան հիմնարկ չկա: ՔՕ-ում կա «բժշկադաստիարակչական հիմնարկ» հասկացությունը, բայց նման մարմին իրականում գոյություն չունի, դրա համար էլ չի կիրառվում: Հիմա եթե կունենանք պրոբացիա, բայց դա չի կիրառվի, կստացվի, որ պրոբացիան ոչ մի բան էլ չի տա:

Իսկ Պրոբացիոն ծառայության ստեղծման համար, ինչպես ասացի, անհրաժեշտ են ընդամենը որոշակի իրավական ակտերի փոփոխություններ, ստեղծվի նախարարությունում համապատասխան առանձին ստորաբաժանում, ապահովվի ծառայության ստեղծման համար անհրաժեշտ ֆինանսավորումը և լինի քաղաքական կամք` լիարժեք օգտվելու այդ ծառայությունից:
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան Այսօր, 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է Այսօր, 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ Այսօր, 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան Այսօր, 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Այսօր, 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ Այսօր, 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է Այսօր, 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» Այսօր, 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել Այսօր, 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում Այսօր, 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել Այսօր, 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան Այսօր, 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) Այսօր, 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ Այսօր, 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին Այսօր, 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան Այսօր, 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են Այսօր, 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է Այսօր, 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ Այսօր, 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ Այսօր, 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան Այսօր, 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է Այսօր, 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Այսօր, 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել Այսօր, 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով Այսօր, 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է Այսօր, 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին Այսօր, 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է Այսօր, 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան Այսօր, 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան Այսօր, 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան Այսօր, 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Այսօր, 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները Այսօր, 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան Այսօր, 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության Այսօր, 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով Այսօր, 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար Այսօր, 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը Այսօր, 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան Այսօր, 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան Այսօր, 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար Այսօր, 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը Այսօր, 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար Այսօր, 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը Այսօր, 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Այսօր, 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են Այսօր, 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր Այսօր, 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) Այսօր, 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) Այսօր, 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ) Այսօր, 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը Այսօր, 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած Այսօր, 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային Այսօր, 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Այսօր, 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա Այսօր, 12:20 Wejhatt թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր Այսօր, 12:18 Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր Այսօր, 12:12 Աշխատաժամանակի տևողության կրճատումը «աշխատանք և ընտանիք» հավասարակշռությանն է միտված. ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Այսօր, 11:59 Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս, Փաշինյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում․ Առաքելյան Այսօր, 11:46 Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին Այսօր, 11:41 Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար Այսօր, 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները Այսօր, 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել Այսօր, 11:20 «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) Այսօր, 11:15 Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից Այսօր, 11:09 Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի Այսօր, 11:04 Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:57 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում Այսօր, 10:40 Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ Այսօր, 10:33 Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի Այսօր, 10:30 Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Այսօր, 10:28 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Այսօր, 10:20 Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը կասկածվում են Ցեղասպանության գրադարանից գրքեր գողանալու մեջ․ Դեմոյան Այսօր, 10:13 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ Այսօր, 09:53 ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում և ուղիղ կապվածություն ունի ՀՀ անվտանգության հետ Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:34 Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին Այսօր, 09:24 Լարսը բաց է Այսօր, 09:21 Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Այսօր, 09:09 «Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները Այսօր, 09:07 «Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով Այսօր, 09:05 «Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել Այսօր, 09:03 «Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին Այսօր, 08:56 2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվն աճել է 19.8 տոկոսով․ Փաշինյան Այսօր, 08:52 «Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը 09/01/2025 22:20 Ռուսաստանը համարում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելով՝ Հայաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՏՄ-ին․ «Մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի հետ կառուցելու ենք՝ այս հանգամանքից ելնելով» 09/01/2025 21:59 «Վշտացած ենք Կալիֆորնիայում հրդեհների մասին լուրերից»․ ԱԳՆ 09/01/2025 21:49 57-ամյա տղամարդու տան խուզարկությամբ ափիոնի փաթեթներ են հայտնաբերվել 09/01/2025 21:30 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 90,990,000 դրամ․ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ 09/01/2025 21:10 Արթուր Գրիգորյանն այլևս հանդես չի գա «Արարատի» կազմում 09/01/2025 20:52 Մասկն առաջարկում է մտածել՝ իմաստ կունենա՞ մարդու կյանքը արհեստական բանականության դարաշրջանում 09/01/2025 20:34 «ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են»․ Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը համեմատել է «Տիտանիկով» նավարկելու տոմս գնելու հետ 09/01/2025 20:13 «Մենք տեր ենք մեր հայրենակիցներին, Բաքվի ճնշումը չի կարող սասանել մեր աջակցությունը․ Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ»․ Բագրատ Սրբազանի կոչը՝ զորակցել Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին 09/01/2025 19:59 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ 09/01/2025 19:47 Մառախուղը տարածվել է դեպի Շիրակ ու Կոտայք 09/01/2025 19:30 Ծեծկռտուք ու դանակահարություն՝ անչափահասների մասնակցությամբ․ Բժիշկները պայքարում են 16-ամյա պատանու կյանքի համար 09/01/2025 19:14 Սիբիրյան խոց. առաջացման պատճառները 09/01/2025 18:58 «Ես դեր ունեմ և այն կատարում եմ»․ Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին պատրաստվում է գնալ Վաշինգտոն և մասնակցել Թրամփի երդմնակալությանը 09/01/2025 18:43 40-ամյա եղեգնաձորցին Արփա գետի ափին աճող 40 ուռենի է հատել 09/01/2025 18:30 Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը