16/02/2015 17:42
Հ. Մելիք-Շահնազարյան. Թուրքիայի հետ չստացված հարաբերությունների այս էջն էլ համարենք փակված
Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային Ժողովից ետ է կանչել հայ-թուրքական արձանագրություները։ Թուրքիայի հետ չստացված հարաբերությունների այս էջն էլ համարենք փակված։ Այս մասին Facebook-յան իր էջում գրառել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը.
«Հայաստանի քաղաքական ղեկավարությունը բավական երկար այս հարցը պահեց օրակարգում, աճեցրեց, ուռցրեց և Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Թուրքիայի երեսով տվեց։ Վստահ եմ` այս քայլն ազդեցիկ կլինի Թուրքիայի մերժողականության և նախապայմաններով լի քաղաքականության` միջազգային հանրության աչքերում մերկացնելու տեսակետից։ Արձանագրությունները ետ կանչելու ժամանակի հաշվարկը ճիշտ էր հաշվարկված։ Դե հիմա տեսնենք, թե «աշխարհիս ուժեղների» միջնորդությունն ու ջանքերը ջուրը քցած թուրքիան ինչ հարվածներ կուտի միջազգային հանրությունից և համաշխարհային մամուլից»։