16/02/2015 17:34
Թուրքագետն՝ արձանագրությունների հետ կանչման մասին. Եթե քեզ ձեռք են մեկնում ժխտողականությամբ, այլ բան չի մնում, քան այն հետ մղելը
Հայ-թուրքական արձանագրություններն Ազգային ժողովից հետ կանչելու Նախագահի որոշումը լիովին տեղավորվում է եղած գործընթացների մեջ: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը՝ բացատրելով՝ արձանագրությունների մասով Հայաստանն արեց իր կողմից նախատեսված ամեն բան:
«Կարծում եմ՝ հետ կանչման որոշումը լիովին տեղավորվում էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ եղած գործընթացների մեջ: Սա նաև ազդակ էր միջազգային հանրությանը: Հայաստանը ցույց տվեց, որ ի տարբերություն Թուրքիայի ղեկավար կազմի հռետորաբանական հայտարարություններին՝ արեց ամեն բան հարաբերությունների կարգավորման համար»,- ասաց Լևոն Հովսեփյանն՝ ավելացնելով.
«Թուրքիայի ղեկավարներն ասում են, որ Հայաստանին ձեռք են մեկնել, բայց երբ այդ ձեռքը մեկնում են ժխտողականությամբ ու թշնամությամբ, այլ բան չես կարող անել, քան հարվածով այն հետ մղելը»: