16/02/2015 11:50
Զինծառայող Տիգրան Սիմոնյանի մահվան գործով կալանավորվել է ավագ լեյտենանտ Տարոն Գեդեոնյանը
Մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու և ծանր հետևանքներ առաջացնելու կասկածանքով ձերբակալված ավագ լեյտենանտ Տարոն Գեդեոնյանը կալանավորվել է, նրան մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ քրեական գործի նյութերի համաձայն՝ 10.02.2015թ.՝ ժամը 19:55-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել և մահացել նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սամվելի Սիմոնյանը:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ):