17/02/2015 09:42
Ռուստամ Գասպարյան. Նստելու ենք էնքան, մինչև Սերժ Սարգսյանը հրաժարական տա
«Հրապարակն» անդրադարձել է փետրվարի 20-ին սպասվող հանրահավաքին և գրել, որ քաղաքապետարանը չի արտոնել այն։ Թեմայի շուրջ թերթը զրուցել է ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի հետ։
«Հանրահավաքներ, նստացույցեր, պետք եղած ժամանակ հացադուլ, ամեն ինչ, ինչ հնարավոր է սահմանադրության շրջանակում։ Նստելու ենք էնքան, մինչև Սերժ Սարգսյանը հրաժարական տա»,- ասել է նա:
Հարցին՝ խմբակցությունը կքննարկի՞ մանդատները վայր դնելու հարցը. «Չի բացառվում, եթե մեր առաջնորդին զրկեն»։