17/02/2015 16:49
Գագիկ Մակարյան. Պետք է հարկը թողնել 1%, փաստաթղթավորում չպահանջել
«Փաստաթղթերը ցույց տալու պահանջը հիմնավորում են, իբր խոշորներին վերահսկելու համար, սակայն խոշորներին վերահսկելու այլ ճանապարհներ կան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով Շրջանառության հարկին:
Ըստ բանախոսի, նախ պետք է փոքր ու միջին ձեռնարկատերերին հանգիստ թողնել. «Շրջանառության հարկի մասին փոփոխության նախագիծն իր էությամբ լավն է, քանի որ այն ընդհանրապես միտված է խթանել ՓՄՁ զարգացմանը, որը դրական մոտեցում է»:
Նշենք, որ ըստ շրջանառության հարկի մասին նախագծի արտադրության ոլորտում մինչև 58.3 միլիոն դրամ շրջանառության դեպքում տնտեսվարողները վճարելու են 3.5% հարկ:
«Չպետք է ընկնել ու փնտրել՝ ով է ճիշտ, ով է սխալ: Իմ կարծիքով, ՓՄՁ-ներին պետք է հանգիստ թողնել, որ զարգանան»,- ասաց Գագիկ Մակարյանը՝ առաջարկելով հարկը թողնել 1%, նաև փաստաթղթավորում չպահանջել: