17/02/2015 10:25
ԲՀԿ Նոր-Նորքի տարածքային կառույցի պատասխանատու Արթուր Մամոյանը բերման է ենթարկվել
Փետրվարի 16-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Գյուրջյան փողոցում գործող սուպերմարկետի մոտից, ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արթուր Մ.-ին, որի գոտկատեղից հայտնաբերվել և առգրավվել է «ՍՍՌ ՊԵՌ.ՕՊՈՒԺ.ԷԱԲ ՎՏՈՒԼԵ 1925» գրառումով ատրճանակ, որի մեջ եղել է 1 փամփուշտ՝ «38» «Ա» գրառումով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն: