17/02/2015 12:11
ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանի որդուն առաջադրվել է մեղադրանք՝ քաղաքացուն առևանգելու գործով
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում շարունակվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ քաղաքացի Ս. Մ.-ին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ նշված քրեական գործը հարուցվել է դեռևս 2014 թվականի հուլիսին, որի շրջանակներում Ռոման Գասպարյանին առաջադրվել է մեղադրանք՝ 2014 թվականի սեպտեմբերին։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նշենք, այսօր առավոտվանից Aysor.am-ի թղթակիցը փորձում է կապ հաստատել Ռ. Գասպարյանի հետ, սակայն նրա հեռախոսը անջատված է:
Նախորդող հրապարակում՝ Ռուստամ Գասպարյան. Նստելու ենք էնքան, մինչև Սերժ Սարգսյանը հրաժարական տա