18/02/2015 09:27
Էռնեկյանը հրաժարվել է ԱԳՆ շենքից
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը հրաժարվել է ՀՀ ԱԳՆ շենքը գնելու մտադրությունից:
«Բանն այն է, որ ԱԳՆ շենքում տեղակայված են «Արարատ» ռեստորանն ու «Նոյան տապան» գրախանութը: Այդ ընկերությունների տերերը շենքի՝ իրենց պատկանող տարածքները վաճառելու համար բավական բարձր գին են առաջարկել, ինչին էլ չի համաձայնվել գործարարը»,- գրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: