18/02/2015 09:40
Ընթացիկ պայմանները Հայաստանում երբեք այդքան վատ չեն եղել. ԿԲ հարցում
ՀՀ կենտրոնական բանկը, 1811 տնային տնտեսություններում իրականացրած հարցումների հիման վրա կազմել է սպառողական վստահության ցուցանիշը: Հարցվածների կարծիքով, ընթացիկ պայմանները Հայաստանում երբեք այդքան վատ չեն եղել: Այս մասին գրում է «Հայկական Ժամանակը»:
«ՀՀ-ում 2005 թվականից ամեն եռամսյակ կազմվող «Սպառողական վստահության ցուցանիշի» (ՍՎՑ) ընթացիկ պայմանների բաղադրիչը 2014 թվականի չորրորդ եռամսյակում կազմել է 30.5 միավոր այն դեպքում, երբ նույնիսկ 2008-2009թթ. ճգնաժամի ընթացքում այդ ցուցանիշը չէր նվազել 35 միավորից»,- հավելել է թերթը: