18/02/2015 09:07
Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ-ի կոալիցիա մտնելու մասին
Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից ետ կանչելուց հետո հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ն առաջիկայում կոալիցիա կազմի իշխանության հետ «Հրապարակի» թղթակցի հարցին ի պատասխան, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է. «Մենք արձանագրություններով չենք պայմանավորել մեր հարաբերություններն իշխանությունների հետ։ 7 կետ ունենք, որից մեկն է վերաբերում արձանագրություններին, մնացածը դեռ օրակարգում են։
Մենք բազմիցս ասել ենք՝ եթե այդ 7 կետի ուղղությամբ գործընթաց սկսվի, մենք կմտնենք սերտ համագործակցության մեջ այդ ուժի հետ՝ լինի ընդդիմություն, թե իշխանություն և կոչ ենք անում մեր գործընկերներին էլ վերադառնալ այդ դաշտ։ Դաշնակցությունը մենակ չթողնել իշխանությունների հետ բանակցություններում, որի արդյունքում մենք ավելի խորքային սահմանադրական փոփոխություններ ունենաք, դրանից օգտվեն բոլորը...բայց այս ընթացքում հայհոյեն Դաշնակցությունը»։