19/02/2015 09:42
Տեր-Պետրոսյանն ատոմային ռումբ դրեց ընդդիմադիր քաղաքական համակարգի տակ և դա նաև իր կարիերայի վերջն էր
«Հայկական Ժամանակն» անդրադառնալով վերջին քաղաքական իրադարձություններին, մասնավորապես, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տարածած հայտարարությանը և փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ հայտարարելու վերաբերյալ կուսակցության քաղխորհրդի որոշմանը, գրել է. «Կարող ենք արձանագրել, որ երեկ տեղի ունեցածով ազդարարվում է ոչ միայն Գագիկ Ծառուկյանի, այլ Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կարիերայի վերջը: Երեկվա ձախողման ամենամեծ հեղինակը Լևոն Տեր-Պետրոսյանն է, ով ատոմային ռումբ դրեց ընդդիմադիր քաղաքական համակարգի տակ և պայթեցրեց այն:
Լևոն Տեր-Պետրոսյանը, իհարկե, այն քաղաքական գործիչը չէ, ով խոստովանի իր խայտառակ պարտությունը: Նա դեռ հրապարակներով ու փողոցներով քարշ կտա իր մի քանի հարյուր կողմնակիցներին, մինչև նրանք այնքան հոգնեն ու հուսահատվեն, որ նույնիսկ պատասխան պահանջելու ուժ չունենան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: