19/02/2015 09:35
Գազը կթանկանա՞. Պարզաբանում է «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրենը
Ներկայիս փոխարժեքն արդեն տարբերվում է սակագնայինից և մտահոգության տեղիք է տալիս։ Այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է «ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը՝ հիշեցնելով, որ բնական գազի ներկայում գործող սակագնի հաշվարկի հիմքում ընդունված է 416,56 դրամ/դոլար փոխարժեքը։
«Մեր մասնագետների կողմից ամենօրյա մոնիտորինգ է իրականացվում, վերլուծություններ են կատարվում՝ զարգացումների հնարավոր սցենարների դեպքում ընկերության ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների վրա փոխարժեքի ազդեցության վերաբերյալ։ Վերլուծությունների հիման վրա ընկերությունն ինչ եզրակացության էլ հանգի՝ հետագա քայլերի հետ կապված, հանրությունը պատշաճ ձևով կիրազեկի։ Ամեն դեպքում, որպեսզի ենթատեքստ չփնտրվի, շտապեմ տեղեկացնել, որ արվում է հնարավորը՝ սակագինը չբարձրացնելու համար»,- ասել է Վ. Հարությունյանը։