19/02/2015 10:41
Ցյուրիխ. Լևոն Արոնյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը
Ցյուրիխում ավարտվեց «Zurich Chess Challenge» փառատոնի դասական շախմատի մրցաշարը:
Նախօրեին կայացած վերջին տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ: Տուրի մյուս` Սերգեյ Կարյակին-Վիշվանաթան Անանդ, Ֆաբիանո Կարուանա-Վլադիմիր Կրամնիկ պարտիաներում ևս հաղթողներ չեղան:
Այսպիսով, դասական շախմատի մրցաշարում լավագույն ցուցանիշը գրանցեց Վիշվանաթան Անանդը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Նակամուրան, լավագույն եռյակը եզրափակում է Կրամնիկը, իսկ Արոնյանը 4 միավորով 5-րդն է:
«Zurich Chess Challenge», 5-րդ տուր
Նակամուրա - Արոնյան` 0.5-0.5
Կարյակին - Անանդ` 0.5-0.5
Կարուանա - Կրամնիկ` 0.5-0.5
Դասական շախմատի մասնակիցների վերջնական դասավորությունը
1. Անանդ - 7
2. Նակամուրա - 6
3. Կրամնիկ - 5
4. Կարուանա - 4
5. Արոնյան - 4
6. Կարյակին - 4
Հավելենք, որ վաղը կայանալու է արագ շախմատի մրցաշարը:
«Zurich Chess Challenge»-ի կայծակնային մրցաշարում հաղթել է Լևոն Արոնյանը: