19/02/2015 18:18
Ճոյտի խափանման միջոցը չփոխվեց. Նա կմնա կալանքի տակ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի գործով վերաքննիչ բողոքը՝ նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հ. Հակոբյանի կալանավորելու որոշման հետ կապված Վերաքննիչ բողոք է ներկայացվել:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը բավարարել է Հարկային ծառայության քննիչի միջնորդությունը՝ երկու ամսով կալանավորելով Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ):
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Հ. Հակոբյանի փաստաբան Կարեն Սարդարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Հ. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել 7 դրվագով, որից պատրաստ է 5 դրվագով փոխհատուցում տրամադրել: