20/02/2015 09:19
Կադաստրի պետն ու նրա եղբայրը զավթել են Շենգավիթ համայնքի բոլոր ազատ հողերը
Փետրվարի 13-ին Երևան քաղաքի քրեական հետախուզությունը քննություն էր իրականացրել «Տեցի կրուգ» անունով հայտնի տարածքում, որտեղ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանին պատկանող «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ն է:
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ պատգամավորը այդ ընկերության միակ սեփականատերը չէ: ՍՊԸ-ի բաժնետեր է համարվում նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ներկայում Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Մարտին Սարգսյանը իր թաղապետ եղբոր՝ Արմեն Սարգսյանի հետ միասին, Շենգավիթ վարչական շրջանում զավթել է գրեթե բոլոր ազատ հողերը: «Ի թիվս այլ տարածքների Սարգսյան եղբայրներին է պատկանում նաև նախկին բանվորի արձանի տեղանքին հարակից բոլոր տարածքները»,-հավելել է թերթը: