20/02/2015 09:40
Պոլիտեխնիկի շուրջ պատերազմը չի դադարում
«Հրապարակում» կարդում ենք. «Մինչ ներքաղաքական դաշտում հրադադար է, պոլիտեխնիկի շուրջ պատերազմը չի դադարում: ԿԳՆ-ում մտմտում են «Թոքմաջյանի հարցը» վերջնականապես լուծելու մասին:
Նախորդ օրը ԿԳ նախարարին բուհում կատարվող ապօրինությունների մասին նամակ գրած դասախոսին ռեկտորն ազատել է աշխատանքից: Միաժամանակ Թոքմաջյանը փորձում է անել ամեն ինչ, որպեսզի կանխի իր պաշտոնաթողությունը, և «արբիտրի» դերում նա փորձել է «տեսնել» Ղարաբաղի իշխանություններին, բանն այն է, որ Ստեփանակերտի օդանավակայանը նախագծել է նրա ղեկավարած ճարտարապետա-շինարարական համալսարանը, որից հետո ղարաբաղյան վերնախավի հետ ջերմ հարաբերություններ են հաստատվել:
Սակայն ղարաբաղցիք հրաժարվել են միջամտել։ Իսկ Թոքմաջյանից ամեն գնով ազատելու՝ նախարարի մտադրությունը պայմանավորված է ֆեյսբուքյան սկանդալով, երբ ռեկտորը ոչ պատշաճ էր արտահայտվել Արմեն Աշոտյանի մասին»։