20/02/2015 10:01
Քննարկում ՀՀ քննչական կոմիտեում` Գյումրու ողբերգության իրավահաջորդների հետ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է հունվարի 12-ին ԳյումրիումԱվետիսյանների ընտանիքի անդամների սպանության քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվքննության համար, միաժամանակ ստուգվում են առաջ քաշված բազմաթիվ վարկածները։
Քննչական կոմիտեից ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների տեղեկացնում են, որ 2015թ. փետրվարի 18-ին ՀՀ քննչական կոմիտեիՀԿԳ քննության գլխավոր վարչությունը հանդիպում-քննարկում է կազմակերպել տուժողների իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը և քրեական գործով քննչական խմբի քննիչները պարզաբանումներ են տվել տուժողների իրավահաջորդների, նրանց ներկայացուցիչների հուզող հարցերին, քրեական գործով նախաքննություն գաղտնիք չահանդիսացող տեղեկություններ տրամադրել, ինչպես նաև վերջիններս ծանոթացել են քրեական գործի որոշ նյութերին ու ստացված եզրակացություններին:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը կշարունակի տուժողների իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների համար հնարավորինս մատչելի դարձնել քրեական գործի նախաքննության տվյալները, իսկ նման ձևաչափով հանդիպումները կկրեն պարբերական բնույթ։