21/02/2015 09:20
ԲՀԿ գործարար հատվածը ցնծության մեջ է
«Չորրորդ իշխանություն» օրաթերթում կարդում ենք. «ԲՀԿ գործարար հատվածն այս օրերին ոչ միայն ցնծության, այլև թեժ խնջույքների մեջ է: Բանն այն է, որ քաղաքական իրադարձությունների նման հանգուցալուծումը ԲՀԿ գործարարների սրտով է:
Բայց նրանք ուրախացել են ոչ միայն այս հանգուցալուծմամբ, այլև ցնծության մեջ են այն պատճառով, որ ի տարբերություն ԲՀԿ-ական հինգ պատգամավորների, իրենք չշտապեցին ու ԲՀԿ-ից հեռանալու դիմում չհասցրեցին ներկայացնել, և հիմա իրենք իրենց «մինչև վերջ գնացող», «գերսկզբունքային» են ներկայացնում»: