Հատուկ նախագիծ՝ «Հայոց ցեղասպանություն. Կոտրելով լռությունը». «Երեխաները՝ չծնված երեխաների մասին»

21/02/2015 20:04

Հատուկ նախագիծ՝ «Հայոց ցեղասպանություն. Կոտրելով լռությունը». «Երեխաները՝ չծնված երեխաների մասին»


Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Aysor.am-ը ներկայացնում է հատուկ նախագիծ, որի շրջանակներում կանդրադառնանք այս օրերին իրականացվող մշակութային նախագծերին:

Այսօր զրուցել ենք Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականի գլխավոր խմբագիր Նայիրի Մկրտչյանի հետ: Սփյուռքի նախարարությունը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականացնում է «Ցեղասպանության հետևանքով միլիոնավոր երեխաներ լույս աշխարհ չեկան» նախագիծը: Դրա շրջանակներում Հայաստանում ու աշխարհի տարբեր երկրներում երեխաները  լուսանկարվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանների մոտ:

-Նայիրի, ինչպե՞ս որոշեցիք նման նախագիծ իրականացնել:

-Այն ծնվեց բազմաթիվ քննարկումների արդյունքում:  Մենք անընդհատ խոսում էինք մեր 1.5 մլն զոհերի մասին, խոսում էինք մեր տարածքների, նաև մշակութային կորուստների մասին: Սփյուռքի նախարարն անընդհատ կրկնում էր այն միտքը, թե մենք ինչքան կշատանայինք, եթե չունենայինք այդ 1.5 մլն կորուստը: Ինչքան երեխաներ կարող էին ծնվել…

Այսպիսով փորձեցինք այդ մտքին հնչեղություն տալ: Բացի այդ, տեսնում էինք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կան մի շարք ծրագրեր, բայց չկա որևէ մեկը, որում ընդգրկված լինեին երեխաները՝ ընդ որում՝ ամբողջ աշխարհից:  Մտքերը համախմբելով՝ ստացանք այսպիսի մի նախագիծ: Նոյեմբերին եղած քննարկումներից հետո Facebook սոցիալական ցանցում բացեցինք համապատասխան էջը, որտեղ էլ տեղադրում ենք Հայաստանից ու ամբողջ աշխարհից մեզ ուղարկվող նկարները:



-Ինչպիսի՞ արձագանքներ ստացաք նախագծի իրականացման առաջին օրերին:

-Նախագծի բացումն արեց Քուվեյթի ազգային վարժարանը, այսինքն՝ երեխաների առաջին լուսանկարները մենք ստացանք Քուվեյթից՝ հակառակ այն բանի, որ այնտեղ Ցեղասպանությանը նվիրված հուշարձան չկար: Իրենք նկարեցին մի մեծ պաստառ, որի վրա պատկերաված էր Ծիծեռնակաբերդը և դպրոցի՝ մոտ 200 երեխա նկարվեցին մեր կոչով: Հետո նախագծին միացան Հայաստանի դպրոցները՝ այդ թվում Արցախը, ԱՄՆ, Ավստրալիան, Լիբանանը, Հոլանդիան՝ մոտ 9 երկիր ընդհանուր առմամբ արդեն մասնակցել է ու մասնակիցների թվաքանակը հասել է մոտ 2100 երեխայի:



-Ինչու՞ հենց երեխաները: Նման ծրագրերը ևս Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման պայքարի մեջ իրենց դերն ունեն, ինչպե՞ս որոշեցիք պայքարի մեջ նաև երեխաներին ընդգրկել: 

-Առաջին հերթին այս ամենը փոխանցել երեխաներին նշանակում է, որ դու պայքարին երկար կյանք ես տալիս: Մենք այս օրերին նամակներ ենք ստանում բազմաթիվ  դպրոցներից, որոնցում նշում են, որ երեխաները շատ հետաքրքրված են և մեծ հուզմունքով, պատասխանատվությամբ են մասնակցում այս նախաձռենությանը: Սա արդեն երեխային դաստիարակելու ձև է, տարբերակ է: Հատկապես, երբ երեխան տեսնում է, որ ահա իր դպրոցից բացի՝ այլ դպրոց էլ է միանում ծրագրին, իր երկրից բացի՝ այլ երկիր էլ է միանում... դա արդեն վարակիչ է դառնում՝ մեծացնելով տեղի ունեցողի հնչեցությունը: Բացի այդ, քանի որ պաստառները տարբեր լեզուներով են, դա նպաստում է, որ այդ կոչ-գաղափարը ոչ միայն հայախոս մարդկանց շրջանում տարածվի, այլև՝ շատ օտարազգիների: Ու, իհարկե, շատ ավելի ազդեցիկ է, երբ այդ միտքն արտահայտող պաստառը բռնում է ոչ թե մեծահասակը, այլ՝ երեխան:



-Կա՞ն նախագծին մասնակցող երեխաներ, ում ընտանիքում կան Ցեղասպանությունը տեսած, վերապրած  մարդիկ:

-Կարծում եմ, որ Սփյուռքից մեր նախագծին մասնակցող բոլոր երեխաներն էլ սերունդն են Ցեղասպանությունից փրկված մարդկանց: Մենք ի սկզբանե հաշվի առնելով այս միտումը՝ մտածել էինք հենց միայն Սփյուռքի տարածքում իրականացնել նախագիծը: Սակայն հետո հասկացանք, որ սա ամբողջ հայության դատն ու խնդիրն է՝ այնպես որ, պետք է ընդգրկել նաև Հայաստանը: Տեղում մարզերի դպրոցներին մենք տեղեկացնում ենք նախարարության, մարզպետների միջոցով: Սփյուռքի դեպքում՝ տեղեկացնում ենք մամուլի միջոցով, նամակներ ենք ուղարկում տեղի հայկական կենտրոններ և այլն: Կարծում ենք՝ հատկապես մարտ ամսին շատ նկարներ կստանանք ու դրանց թիվը ապրիլի 24-ին ընդառաջ կհասնի հենց 1.5 մլն-ի: Ձմռան դեպքում՝ նախ տոնական օրերն էին խանգարում, բացի այդ՝ նաև եղանակը: Ի սկզբանե, նախատեսված էր, որ լուսանկարները պիտի արվիեն միայն Ցեղասպանության հուշարձանների մոտ, հետո հասկացանք, որ սա լրացուցիչ դժվարություն է, ու որոշեցինք, որ դա այդքան էլ պարտադիր չէ: Օրինակ՝ Սիրիայի դեպքում՝ ինչպե՞ս իրենց երեխաների հետ մարդիկ այդ պայմաններում հասնեն հուշարձանի մոտ: Կարելի է ասել՝ տեղի ունեցող իրադարձություններից հետո, այնտեղ ամեն տեղն էլ կարելի է Ցեղասպանության հուշարձան համարել: Այդ պատճառով էլ ասացինք՝ հուշարձանի մոտ գնալ՝ միայն հնարավորության դեպքում:

-Նայիրի, ձեր նախագծից դուրս, ցանկանում ենք Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իմանալ նաև  Ձեր տեսակետը՝ որպես քաղաքացի: Շատ է խոսվում, որ այս տարելիցը կարող է ջրբաժան լինել: Ըստ Ձեզ՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի մեր պետությունն ու ի՞նչ պատասխան քայլերի սպասի Թուրքիայից:

-Չեմ կարծում, որ այս տարելիցը ջրբաժան կլինի, քանի որ սա խնդիր է, որը չունի վերջ: Կարծում եմ՝ մեր պայքարը բաժանված է հանգրվանների և 100-ամյակը, ոչ թե վերջակետ, այլ՝ նոր հանգրվանի սկիզբ կարող է լինել: Մենք հիմա պահանջում ենք և հիշում, ու երբ որ, հուսանք,  Թուրքիան էլ ընդունի իրականությունը, դրանից հետո արդեն կմտածենք մեր հաջորդ քայլերի մասին: Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից եղած քայլերին՝ եթե սպասում ենք, որ այդ պետությունը կընդունի…իհարկե, շատ ցանկալի է, բայց կարծում եմ՝ ոչ սպասելի: Սպասելի չէ, որ Թուրքիան այնքան խոհեմ գտնվի ու ընդունի տեղի ունեցածը: Ես քաղաքագետ չեմ, որ ինչ-որ բան կանխատեսեմ, միայն գիտեմ, որ մենք ուզում ենք ու սպասում, որ այդ պետությունը խոհեմ կգտնվի, բայց չեմ կարծում, որ գոնե 100-ամյակին ընդառաջ կընդունի:

Իսկ նախագծի մասով՝ կցանականամ ամփոփել ու կոչ անել բոլոր կառույցներին, որպեսզի աջակցեն՝ սա համահայկական ծրագիր է և բոլորս պետք է շահագրգռված լինենք, որ այն տարածվի ու դրա կոչն էլ ավելի մեծ հնչեղություն ստանա:

Նախագիծը պատրաստվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի աջակցությամբ:

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:04 Իմ հայրենակիցներին, մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղության և վերածննդի տարի. Հենրիխ Մխիթարյան Այսօր, 00:34 Եռաբլուրում ուխտի համար ենք գտնվում՝ ազատագրել մեր երկիրը, վերացնել չարիքը մեր կյանքից․ Բագրատ Սբազանը ուղերձը՝ զինվորական պանթեոնից Այսօր, 00:13 «Իրական Հայաստանը պետք է առաջնորդող գաղափարախոսություն դառնա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար»․ Փաշինյանը շնորհավորեց Ամանորը 31/12/2024 23:32 Մարտահրավերների ու պարտադրվող պահանջների հանգուցալուծումը չփնտրե՛լ հայրենավնաս զիջումների, մեր սրբություններից ու ավանդական արժեքներից հրաժարման միջոցով․ Վեհափառ Հայրապետի ուղերձը 31/12/2024 22:10 Ալեն Սիմոնյան․«Տարին լի էր ձեռքբերումներով մեր երկրի և ժողովրդի ապագայի համար» 31/12/2024 22:02 Մեր երկրին հարկավոր են պետական ու քաղաքացիական բարձր մտածողությամբ, պատասխանատու և արհեստավարժ մասնագետներ․ Խաչատուրյանի ուղերձը 31/12/2024 21:17 Թող արդարությունը հաղթանակի, և ազատություն ստանան մեր գերեվարյալ եղբայրները, թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը․ Արցախի թեմի առաջնորդ 31/12/2024 20:14 Մեր ազգի համար 2025 թվականը պետք է դառնա հոգևոր ու ազգային վերանորոգման տարի․ Արամ Ա կաթողիկոս 31/12/2024 19:29 Կիսակառույց շինության բեռնատար վերելակը պոկվել և ընկել է, տուժած քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց 31/12/2024 18:54 Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է արցախցի ընտանիքներին, պատգամել ամուր պահել ոգին և զորավոր՝ հավատքը 31/12/2024 18:39 Միրզոյանը Թուրքիայի արտգործնախարարի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել 31/12/2024 18:12 Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել Սաուդյան Արաբիայից 31/12/2024 18:01 «Փյունիկը» նոր սեփականատեր ունի 31/12/2024 16:47 Ամրության երաշխիքը ազգային արժեհամակարգի պահպանումն է, պատմական հիշողությանը հավատարմությունը․ Մամիկոն Ասլանյան 31/12/2024 16:34 Չընկնել իշխանազավթների սուտ խոստումների ծուղակը, անել ամեն ինչ՝ օր առաջ ազատվելու թշնամու կամակատարը դարձած այս ապազգային իշխանություններից․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը 31/12/2024 15:53 Կարևորագույն հարցն Արցախի պահպանությունն է․ Ինչպես ուզում են, թող մեկնաբանեն՝ Արցախը պետք է մնա որպես Արցախ․ Թեմակալ առաջնորդ 31/12/2024 15:04 Պապիկյանը, Ռուբինյանը, Ղալումյանը այցելել են սահմանագոտի 31/12/2024 14:13 Թող բազումողորմ Աստծո սերը, շնորհներն ու առաջնորդությունը լինեն ամենքիդ հետ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ուղերձը 31/12/2024 13:54 2025 թվականի առաջին օրերին առանց տեղումների եղանակ է սպասվում 31/12/2024 13:24 Վստահ եմ՝ տեսանելի ապագայում կարող ենք շտկել մեր պետության մեջքը․ Ռոբերտ Քոչարյան 31/12/2024 12:48 Սաստկացող մարտահրավերներին կարող ենք միասնաբար դիմակայել, եթե դասեր քաղենք պատմությունից․ Սեյրան Օհանյան 31/12/2024 12:01 Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում 31/12/2024 11:05 «Ռուսաստանը պատրաստ է հնարավորն անել նաև գալիք տարում, որպեսզի Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի հիման վրա հաստատվի խաղաղություն»․ Կոպիրկինի ուղերձը 31/12/2024 10:41 Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր նահատակների հիշատակին․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 31/12/2024 10:04 Հայաստանի իշխանությունը զոհաբերեց Արցախը, իսկ միջազգային հիմնական դերակատարները ոչինչ չտվող տեքստերով ուղեկցեցին գործընթացը․ Աբրահամյան 31/12/2024 09:53 Կմաղթեմ, որ գալիք տարում արդարություն հաստատվի, ազգային իշխանություն լինի, Արցախ հայը ոտք դնի, Հայաստանը փրկվի ․․․ Մետաքսե Հակոբյան 31/12/2024 09:45 Մեր երկրին անհրաժեշտ է ուժեղ, վճռական և հայրենասեր ղեկավարություն․ Դանիելյան 31/12/2024 09:34 Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով ընթացող մեքենան ընկել է ձորակը, տուժածների մեջ երեխաներ կան 31/12/2024 09:28 Գիշերը երկրաշարժ է տեղի ունեցել Գեղարքունիքում 31/12/2024 09:18 Ապարան-Ծիլքար ավտոճանապարհին, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում մերկասառույց է 30/12/2024 22:00 Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին և մարզիչ Փաշիկ Ալավերդյանին (Տեսանյութ) 30/12/2024 21:25 Ապրաքսիա. խոսքային խանգարումը բացասաբար է անդրադառնում երեխայի ընդհանուր զարգացման վրա 30/12/2024 21:07 Խոշոր վթար Գրիբոյեդով գյուղի մոտ․ տուժածների մեջ երեխաներ կան 30/12/2024 20:52 Փաշինյանը ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին պաշտոնից ազատել է 30/12/2024 20:32 Իշխանությունը տարբեր շինծու գործերով շարունակում է սահմանափակել մարդկանց քաղաքական ազատությունները` անընդհատ հիշեցնելով, որ մեր երկրում օրենքները չեն գործում․ Աբրահամյան 30/12/2024 20:18 Սուխումում մանդարինից պատրաստված 5 մետրանոց տոնածառ են կանգնեցրել 30/12/2024 19:53 Կարեն Գրիգորյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին 30/12/2024 19:31 Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան 30/12/2024 19:15 Ներդրվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց ընթացակարգ․ ՆԳՆ 30/12/2024 18:56 «Գտնում ենք, որ ներկայացված մեղադրանքն իրավաբանորեն անհիմն է»․ Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի հայտարարությունը 30/12/2024 18:35 «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի սահմանապահներին, այսօրվանից Հայաստան-Իրան սահմանի Ագարակ անցակետում վերահսկողություն իրականացնում են միայն ՀՀ սահմանապահները»․ Փաշինյան 30/12/2024 18:27 Վրաստանը պատրաստ է մաքուր էջից սկսել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները․ Կոբախիձե 30/12/2024 18:07 Ի՞նչ է լազերային բլեֆարոպլաստիկան. ինչպե՞ս պատրաստվել վիրահատությանը 30/12/2024 17:47 Ովքեր են աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները 30/12/2024 17:30 Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաների համար Մայր Աթոռը Ամանորի առիթով միջոցառում է կազմակերպել 30/12/2024 17:17 Փաշինյանը ցավակցել է Կորեայի նախագահի պաշտոնակատարին 30/12/2024 17:00 Երկիր մոլորակում ապրող մարդկանց թիվը 2024 թվականին ավելացել է մոտ 82 միլիոնով 30/12/2024 16:40 Չարենցավանում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 87 միլիոն դրամ արժողությամբ հողամասը վերադարձվել է պետությանը 30/12/2024 16:37 ՆԳ նախարարը մի խումբ պարեկների հանձնել է սպայական առաջին կոչումներ 30/12/2024 16:35 Ուսուցիչների կամավոր ատեստավորում. դրույքաչափի փոփոխությունը և հավելավճարների տրամադրումը կկիրառվի սկսած 2025 թ. հունվարի 1-ից 30/12/2024 16:19 Արշակ Կարապետյանին ոչ թե բերման են ենթարկել Ռուսաստանի ոստիկանություն, այլ հրավիրել են զրույցի. Աղբյուր 30/12/2024 16:08 «Քաղաքական դաշտում մեր փորձով և գիտելիքներով կարող ենք օգտակար լինել». Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա փետրվարի 3-ին 30/12/2024 15:45 Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը 30/12/2024 15:40 ՔԿ նախագահն ու Չինաստանի դեսպանը պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ շփումները 30/12/2024 15:34 Դանակահարություն՝ հացկերույթի ժամանակ․ դանակահարողը հայտնաբերվել է սահմանային անցակետում 30/12/2024 15:14 2025-ին կոմիտեի գործունեությունը պետք է հանգեցնի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում դրական փոփոխությունների. ՊԵԿ նախագահ 30/12/2024 14:49 Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար վնասը 30/12/2024 14:38 Տարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի արարողություն 30/12/2024 14:29 Տոնական օրերին ԿԳՄՍՆ ենթակայության թանգարանների աշխատանքային ժամանակացույցը 30/12/2024 14:21 ԿԳՄՍՆ աշխատակիցների այցը՝ Լոռու մարզի հուշարձաններ 30/12/2024 14:10 Պուտինն ուղերձներ է հղել Նիկոլ Փաշինյանին ու Վահագն Խաչատուրյանին 30/12/2024 14:07 «Բանակը տղայի կյանքում շատ մեծ դեր ունի, պատրաստ եմ լինել լավ առաջնորդ». Գոռն ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան, որ ծառայի ՀՀ ԶՈՒ-ում (Տեսանյութ) 30/12/2024 13:58 Հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 30/12/2024 13:46 Պուտինը տոների կապակցությամբ շնորհավորական հեռագրեր է ուղարկել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին 30/12/2024 13:44 Ո՞ր հեռուստաալիքներով է հեռարձակվելու Կաթողիկոսի ամանորյա ուղերձը 30/12/2024 13:41 2025-ին Էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ 30/12/2024 13:39 Հրդեհ՝ Առնո Բաբաջանյան փողոցում 30/12/2024 13:37 UBPAY համակարգով փոխանցումները հասանելի են Կոնվերս Բանկում 30/12/2024 13:34 Տիգրան Ավինյանը վճարել է 150 հազար դրամ տուրք՝ «Սիվիլնեթ»-ի դեմ հայցով 30/12/2024 13:23 Տեսչական մարմինը «Սոլար ֆարմ» ՍՊԸ էլեկտրատեղակայանքի գործարկմանը տվել է բացասական եզրակացություն 30/12/2024 13:10 Սևանա լճի մակարդակը 1900,39 մետր է, որը նախորդ տարվա համեմատ, բարձր է 22 սմ-ով. Լևոն Ազիզյան 30/12/2024 13:03 Եկող տարին ոչ միայն նոր բարիքներ, այլև նոր փորձություններ է խոստանում. Ավետիք Չալաբյան 30/12/2024 12:59 «Խոսրովի անտառ» պետական արգելոցում 2024-ին ֆոտոթակարդների նկարահանած լավագույն դրվագները (Տեսանյութ) 30/12/2024 12:52 Ուղևորի մահվան պատճառով S7 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բրատսկում 30/12/2024 12:49 Արթիկում ընտանեկան վեճը վերածվել է դանակահարության 30/12/2024 12:44 Իրական հերոսները նրանք են՝ մեր երկիրը պաշտպանող զինծառայողները 30/12/2024 12:36 «Գազպրոմ Արմենիայի» լիցենզիայի ժամկետը ևս մեկ տարով երկարաձգվեց 30/12/2024 12:23 ԲԸՏՄ-ն Կարճաղբյուրում կանխել է 207կգ սիգի ապօրինի որսը 30/12/2024 12:08 «Երազանք պահիր». «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն նոր տեսահոլովակ է ներկայացրել 30/12/2024 11:53 Պարզ երկինք, առանց տեղումների եղանակ․ տոնական օրերին կգերակշռեն տաք օդային հոսանքները 30/12/2024 11:16 Վրաստանի շահերը երբեք փոխզիջման առարկա չեն լինի որևէ մեկի հետ հարաբերություններում. Բոչորիշվիլի 30/12/2024 11:11 Բայդենը հունվարի 9-ը սգո օր է հայտարարել 30/12/2024 10:58 Գողթ գյուղում փայտե կաթսա է պայթել, վիրավորներ կան 30/12/2024 10:42 Ուրախ եմ փաստել, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի ժողովուրդների միջև կապերն առավել քան երբևէ ամուր են. ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի ամանորյա տեսաուղերձը (Տեսանյութ) 30/12/2024 10:40 ՀՀ գոյությունը և Փաշինյանի իշխանությունը հականիշներ են, և քանի սրանք կան, մեր ինքնությունը վտանգված է. Աբրահամյան 30/12/2024 10:28 Ասադը չկարողացավ «գլուխ հանել» Սիրիայում սոցիալական խնդիրներից․ Լավրով 30/12/2024 10:23 Հերացու փողոցի և Մյասնիկյան պողոտայի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք 30/12/2024 10:18 4 էլեկտրամոբիլ. Կոնվերս Բանկը Mastercard քարտապանների համար արշավ է մեկնարկել 30/12/2024 10:15 Մեկնարկեց 2024-ի վերջին աշխատանքային օրը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 30/12/2024 10:14 Արմավիրում 20-ամյա վարորդը Opel-ով հայտնվել է բենզալցակայանի տարածքում ու բախվել լիցքավորման սարքին 30/12/2024 10:07 Հունվարի 1-ին և 2-ին Հայաստանի պատմության թանգարանն այցելուների համար բաց կլինի ժ. 12։00-16։00-ն 30/12/2024 10:05 Այսօր հոսանքազրկումներ կլինեն Կապուտան, Հատիս և Զովաշեն գյուղերում 30/12/2024 10:03 100 տարեկանում մահացել է ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը 30/12/2024 09:58 Ապարան-Ծիլքար ավտոճանապարհին, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց 29/12/2024 20:39 17-ամյա Արթուրը Զովունիում «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա բախվել «Ford Transit»-ին, վերջինն էլ՝ «Opel»-ին 29/12/2024 19:19 Բուժքրոջից՝ դասակի հրամանատար. ինչպես բանակային կյանքը գրավեց Մանյա Կոստյանին (տեսանյութ) 29/12/2024 18:09 Ներկայացվել է Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը 29/12/2024 17:51 Բոլորիս պարտքն է հոգատար վերաբերմունք դրսևորել մեր քաղաքի նկատմամբ. Տիգրան Ավինյան 29/12/2024 16:04 Սպասվում է մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց. եղանակը՝ Հայաստանում 29/12/2024 14:42 «Խորապես վշտացած ենք». ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Տվյալ բաժնի վերջին նյութերը