23/02/2015 16:10
9 հայ շախմատիստ կմասնակցի Իսրայելի Եվրոպայի անհատական առաջնությանը
Այսօր Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում կկայանա շախմատի Եվրոպայի անհատական առաջնության բացման արարողությունը:
Հայաստանը կունենա 9 ներկայացուցիչ: Դրանք են՝ Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արման Միքայելյանը և Վլադիմիր Պողոսյանը:
Առաջին պարտիաները կմեկնարկեն փետրվարի 24-ին: Մրցաշարը բաղկացած կլինի 11 պարտիայից և կավարտվի մարտի 9-ին: