23/02/2015 10:25
«Բյորդմենի» հաղթարշավը. «Լևիաֆանը» մնաց առանց «Օսկարի»
Երեկ գիշերը տեղի ունեցած «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բյորդմեն» ֆիլմն արժանացավ ամերիկյան կինոակադեմիայի գլխավոր մրցանակին: Միաժամանակ Ինյարիտուն արժանացավ «Օսկարի»՝ նաև լավագույն ռեժիսոր անվանակարգում:
«Բյորդմեն» ֆիլմը ևս երկու «Օսկար» նվաճեց լավագույն սցենար և լավագույն օպերատորական աշխատանք անվանակարգերում:
Լավագույն դերասան ճանաչվեց Էդդի Ռեդմեյնը, իսկ լավագույն դերասանոււհի՝ Ջուլիանա Մուրը:
Օտարալեզու լավագուն ֆիլմ ճանաչվեց լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Իդան», որն այս անվանակարգում հաղթեց մեկ այլ հավակնորդի՝ Անդրեյ Զվյագինցևի «Լևիաֆանին»։
Իսկ «Սելմա» ֆիլմը «Օսկար» ստացավ լավագույն երգի ՝ Glory-ի համար, որ կատարում են Common-ն ու Ջոն Լեջենդը: