24/02/2015 17:35
Կենտրոնական բանկը բացարձակ չի աշխատում. Հրանտ Բագրատյան
«ԿԲ բանկերի կապիտալը 5 մլրդ-ից դարձրել է 30 մլդ: Սա հիմնավորված չէ»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Հ. Բագրատյանն ասաց, որ չի կարող չանդրադառնալ մի կարևորագույն խնդրի ու շարունակեց. «Բանկային կապիտալն ունի մեծ նշանակություն բանկերի համար: Անցել է այն դարը, երբ մեծ գումար են ֆիքսում: Աշխարհում 6 երկիր կա, որ բարձր կապիտալ է ներկայացնում, այն էլ հատուկ նպատակով: Սա ոչ թե սխալ է, այլ՝ ձեռառնոցի»,- հայտարարեց պատգամավորը՝ ընդգծելով, որ ԿԲ բացարձակ չի աշխատում:
«Սկզբում մեզ ասում էին կոնսոլիդացիա, հիմա՝ չկա: Հիմա էլ սահմանափակում են, թույլ չեն տալիս փոքր բանկեր բացել: Բա ո՞նց եք պատրաստվում սատարել փոքր բիզնեսին, որ սահմանափակում եք բանկերին»,- հայտարարեց պատգամավորը: