24/02/2015 09:07
Վարչապետը որոշել է ոչ աշխատանքային դարձած մեռելոցները դարձնել աշխատանքային
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել է սրբագրել իր նախորդին՝ Տիգրան Սարգսյանին, և ոչ աշխատանքային դարձած մեռելոցները հանել: Բանն այն է, որ ամբողջ տարվա համար մեռելոցների հետ կապված որոշումն ընդունվում է դեկտեմբերին, կառավարության նիստում, սակայն 2014թ. դեկտեմբերին այդ որոշումը չընդունվեց: Այս մասին գրել է «Հրապարակը»:
«Ենթադրվում է, որ այս տարի մեռելոցները ոչ աշխատանքային չեն լինի: Ապրիլի 5-ին հայ հասարակությունը կնշի Սուրբ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը, որին հաջորդած երկուշաբթի օրը մեռելոց է, թերևս՝ աշխատանքային:
Նշենք, որ մեռելոցները ոչ աշխատանքային դարձնելը նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի նախաձեռնությունն էր: Առաջին անգամ մեռելոցը ոչ աշխատանքային հայտարարվեց 2008 թվականի հունիսի 16-ին։
Ի դեպ, տնտեսագետները բազմիցս բարձրաձայնել են, որ Հայաստանի նման աղքան երկիրը չպետք է իրեն թույլ տա այդքան ոչ աշխատանքային օրեր, քանի որ դրանից տուժում է երկրի տնտեսությունը»,- հավելել է թերթը։