24/02/2015 09:14
Գյումրու ռազմաբազայից անհետացած զինծառայողը թաքնվում է պարտատերերի՞ց
Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի շուրջ հերթական սկանդալն է ծավալվում, անհետ կորել է ռազմաբազայի հայ զինծառայող Արթուր Աֆյանը: Երեկ նրա անհետացման շուրջ տարբեր լուրեր էին պտտվում, վարկածներ շրջանառվում:
«Հայկական Ժամանակի» փոխանցմամբ՝ լուրեր կան, նույնիսկ, որ նա ռազմաբազայում է և այնտեղ թաքնվում է իր պարտատերերից: Ըստ որոշ կայքերի՝ նա կնոջ խալաթի գրպանում թողել է հետևյալ գրությունը. «Սուտը իմ տունը քանդեց»: