25/02/2015 09:52
Առաջիկայում կհրապարակվի սահմանադրական փոփոխությունների բուն տեքստը. «ՀԺ»
«Հայկական Ժամանակի» տեղեկություններով, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը սկսել է աշխատել Սահմանադրության փոփոխությունների տեքստի վրա:
Այս փաստը հաստատել է նաև Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վ. Բաղդասարյանը:
«Պատրաստվեք դիմավորել բուն տեքստը: Սերժ Սարգսյանի վերաբերմունքը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ չի փոխվել, և այդ մասին նա առաջիկայում պաշտոնապես կհայտարարի»,-«Հայկական Ժամանակի» թղթակցի հետ զրույցում ասել է Բաղդասարյանը: