25/02/2015 09:15
Գազի ու հոսանքի թանկացման հարցը պարզ կլինի մեկ ամսից. «Հրապարակ»
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից «Հրապարակը» հետաքրքրվել է՝ առաջիկայում գազի և էլեկտրաէներգիայի թանկացում սպասվո՞ւմ է, թե ոչ։ Նազարյանը չի բացառել ոչինչ՝ հավանական «մեղքը» գցելով դոլար-դրամ տատանումների վրա։
«Կարծում եմ՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի և ես, անպայման, հրապարակային կներկայացնեմ այդ ամբողջ գործընթացը»,- ասել է Ռ. Նազարյանը։