25/02/2015 14:23
Ռ. Նազարյան. Հայկական կողմը ՌԴ հետ բանակցություններ է վարում, որպեսզի գազի գինը չփոխվի
Հայկական կողմը ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում, որպեսզի գազի գինը չփոխվի, որը կարող է պայմանավորված լինել դոլար-դրամ տատանումներով: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը` խորհրդարանում ներկայացնելով հանձնաժողովի 2015թ-ի գործունեության ծրագիրը:
Թե ինչ ընթացք ունեն այդ բանակցությունները, նա չի կարող հայտնել, միայն կարող է փաստել, որ նման բանակցություններ ընթանում են:
«Դրանից հետո էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները և այդ գործընթացին մասնակցող ընկերությունները կկարողանան գնահատել ու ներկայացնել համապատասխան հայտեր սակագների փոփոխության վերաբերկալ: Կամ` չներկայացնել: Ամեն դեպքում այս պահին վիճակը անորոշ է»,- հայտարարեց Ռ. Նազարյանը: